Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Հասարակության մեջ պետք է հասունացնել իշխանափոխության պահանջ

Հասարակության մեջ պետք է հասունացնել  իշխանափոխության պահանջ
13.09.2024 | 17:30

Կենացներդ խոսքով կտրեմ. այդ հարցազրույցներ տալը, ելույթներ ունենալը, հոդվածներ հրապարակելը, ֆեյսբուքում գրառումներ անելը պետք է ինքնանպատակ չլինեն: Դրանք պետք է այնպիսի ազդեցություն ունենան հասարակական կարծիքի վրա, որ հասարակության մեջ հասունանա իշխանափոխության պահանջը: Իհարկե, շատ կարևոր է նաև այդ պահանջը ձևավորվելուց հետո չմսխել այդ ամենը: Հիմա եթե մուտանտը վերարտադրվել է և շարունակում է առոք-փառոք մնալ իշխանության ղեկին, ուրեմն ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, ինչ-որ բան բավարար չի արվել ու արվում:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 11070

Մեկնաբանություններ