Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կյանք, որ անմնացորդ ծառայություն էր իր ժողովրդին

Կյանք, որ անմնացորդ ծառայություն էր իր ժողովրդին
12.10.2024 | 10:26

Բացառիկ խելք, ազնիվ, սկզբունքային, անկաշառ, աննահանջ ու մաքրամաքուր` ինչպես ինքն էր։

Կյանք, որ անմնացորդ ծառայություն էր իր ժողովրդին, խոսք, որ անվրեպ կրակվում էր դիմացինի ճակատին, իր գենին, ցեղին անխարդախ նվիրում:

Մարդ ով մտահոգված էր ոչ միայն ազգապահպան հարցերով, այլև շրջակա աշխարհը, մարդկության արգանդը առողջ և անվնաս պահելու խնդիրներով։

Հիմա չկա։

Չկա ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ` ով իսկապես ազգային արժեք էր։

Ինձ մնում է զարմանալ այն լռության կապակցությամբ, որ ուղեկցում է նրա հիշատակին։

Մամուլը, հեռուստատեսությունը, կայքերը ևս լուռ են։

Ափսոս, հազար ափսոս...

Մարդը մեռավ, Մարդը կկորչի, Մարդը գնում է անտարբերության շավիղով։

Էլ ու՞մ օրինակով պիտի դաստիարակենք մատաղ սերնդին։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2298

Մեկնաբանություններ