Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Կործանարար եսակենտրոնություն

Կործանարար եսակենտրոնություն
18.10.2024 | 13:05

Ընդդիմության երեկվա խորհրդարանական լսումները տեսա, բայց ոչ թե նիստը նայելով, այլ բոլոր խոսնակների ելույթները առանձին-առանձին իրենց էջերում պարտաճանաչ զետեղված:

Անձնական PR-ը խժռել է մեր բոլոր խնդիրները և իր վտանգավորությամբ չի զիջում թմրամոլությանը, քանի որ հաճախակի հորջորջվող «համախմբումը» ոչ մի կետով չի ենթադրում «ԵՍ»-ի գովազդ, համախմբումը, հարգելիներս, «մենք»-ի կայացումն է, ինչն այդպես էլ չի կայանում, որովհետև ձեզնից շատերը գերադասել են հողի և մի ամբողջ սերնդի կորուստը փոխել դասական քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու և սեփական ԱՆՁԸ գովազդելու հետ:

Սկզբի համար ասեմ, որ կարող եք այլ գործչի խոսքը դնել ձեր էջերում՝ այս կործանարար եսակենտրոնությունը մի փոքր մեղմելու համար:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 10925

Մեկնաբանություններ