Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Զգույշ խոսեք Հայաստանում` բոլորի գրպանում դանակ կա

Զգույշ խոսեք Հայաստանում` բոլորի գրպանում դանակ կա
18.10.2024 | 21:15

Քանի, քանի անգամ ոչ միայն ես, այլև ծանոթներիցս շատերը ափսոսանքով նշել ենք, որ հայը անհարկի բարություն է որդեգրել վայրենի միջավայրում, մոռանալով անգամ հավ մորթելը: Ավաղ, այս ,թվում է, անվիճելի իրավիճակը ևս վերջին մի քանի տարում արմատապես փոխվել է: Հայը ևս արյուն թափել է սովորել: Բայց , ի տարբերություն մյուսների, առայժմ բացառապես միայն հարազատի արյուն է թափում, հայը միայն հայ է մորթում: Օր կա՞, որ դաժան դանակահարվածների մասին չտեղեկանանք: Սպանում են մրցակցության, թալանի, խանդի... թարս նայելու և այլ պատճառներով: Անգամ ծնողին են դանակահարում:

Այնպես որ՝ զգույշ խոսեք Հայաստանում: Բոլորի գրպանում դանակ կա: Հայը սովորել է արյուն թափել, ավաղ՝ ոչ թշնամու, ու ոչ միշտ՝ պատվի ու արժանապատվության համար:

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5407

Մեկնաբանություններ