«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Բա որ քպականների ելույթնե՞րը լսի

Բա որ քպականների ելույթնե՞րը լսի
13.11.2024 | 21:22

Կարդում եմ՝ Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին ամոթանք է տալիս Շառլ Միշելին, թե․ «Ադրբեջանի նախագահը բռնապետ է, որի ձեռքերին հայերի արյունն է։ Այս ձեռքսեղմումը ամոթալի է, քանի որ այն վիրավորում է հայ ժողովրդին և նրանց հիշատակը, որ դեմ են արտահայտվել Արցախում էթնիկ զտումներին։ Շառլ Միշելն այլևս չի կարող մնալ Եվրոպական խորհրդի նախագահ։ Էմանուել Մակրոնից պահանջում եմ նրա հրաժարականը. զորակցություն եմ հայտնում հայ ժողովրդին»:

Էս մարդուն ո՞նց փոխանցենք, որ հայկական արդեն միակ պետության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ձեռքսեղմումներ է ունենում բռնապետ ու հայի արյունով արնոտված ձեռքերով Ալիևի հետ, դեռ մի բան էլ ամեն առիթով շուլուխներ է անում հետը, նրա բոլոր հանձնարարականներն էլ կատարում է այնպիսի եռանդով, որ իսկի չեն էլ հասցնում հետևից հասնեն, թազա բան մտածեն։ Բա որ որոշ քպականների ելույթներն ու հարցազրույցնե՞րը լսի, կխելագարվի էս Լազուր ափից մեր բարեկամը։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 6147

Մեկնաբանություններ