«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Սա ի՞նչ ազդակ է

Սա ի՞նչ ազդակ է
24.11.2024 | 07:40

Այն, որ Հայաստանում վերջին 6 տարի, 6 ամիս և 6 օր-ում չկան հոգեբույժներ, իրավաբաններ, քաղաքագետներ, ԱԱԾ,

ակնհայտ էր, բայց պարզվում է չկան նաև պատմաբաններ, որոնք, նախ՝ բացատրեն վարչապետ կոչեցյալին, թե այդ Արևմտյան Հայաստանը աշխարհագրական տարածքի անվանում չէ, որ դա պատմության մեջ մտավ 387 թվին, երբ Մեծ Հայքը՝ Հայկական լեռնաշարհը, որի տարածքում էր Հայկական թագավորությունը, բաժանվեց մեր երկու հարևան հզոր պետությունների՝ Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև։

Հետո Հայաստանը բաժանվեց Թուրքիայի և Պարսկաստանի միջև, հետո՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

Գրե՞մ, թե ո՛րն էր դրանցից արևելյանը, որը՝արևմտյանը, թե՞ աշխարհագրություն էլ չգիտես:

Իմացի՛ր, բաժանում կամ միացնում են, ա՛յն, ինչը կա:

Հիմա դու իմ հարցին պատասխանի՛ր․

հոգեբույժի կարի՞ք կա, թե՞ միամիտ-միամիտ թշնամու պատվերն ես կատարում:

«Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ», ու տվեցիր․․․

Հիմա սա ի՞նչ ազդակ է:

Պատկերացրո՛ւ, եթե այս խոսքերդ լսեն քեզ չճանաչող օտար մարդիկ, համոզված կլինեն, որ դու ազ-ը-ռս-տանի որջապետն ես․․․ կամ, կմտածեն, որ ո՛չ ցեղասպանություն է եղել, ո՛չ էլ հայերը հայրենազրկվել են։

Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտի, Երևանի Պետական Համալսարանի պատմության ամբիոնի և մյուս համալսարանների

դոկտոր-պրոֆեսոր և ակադեմիկոս պատմաբաններ,

ՈՒ՞ր եք, դուք է՞լ չգիտեք պատմությունը, թե՞ աշխատավարձ եք ստանում․․․

Ինձանից ոչ ոք թող չնեղանա`

Հայրենիքից վեր Աստված է միայն,

Հայրենիքին հավասար Աստված է միայն,

եթե իհարկե ինչ-որ մեկը և՛ Աստված ունի, և՛ Հայրենիք․․․

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Հ․Գ․

Չփորձեք ինձ վախեցնել և հետապնդել:

Դիտվել է՝ 2579

Մեկնաբանություններ