ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ամոթը ոչ թե նահատակությունն է, այլ կենդանի մեռել լինելը

Ամոթը ոչ թե նահատակությունն է, այլ կենդանի մեռել լինելը
03.12.2024 | 17:50

Տգետներ, նահատակն ու զոհը տարբեր երեւույթներ են։

Կապիտուլյանտ Նիկոլը շարունակում է Հայաստանի ԱԺ-ում իր կոլաբորացիոնիստական ու ադրբեջանահաճո ելույթները։

Առաջիկայում մանրամասն կանդրադառնամ Նիկոլի հերթական զառանցանքներին, բայց հիմա մի էպիզոդի մասին եմ ուզում խոսել։

Կապիտուլյանտն ԱԺ-ում ասում է՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։

Սա նույնիսկ նահատակ բառի իմաստը չի ընկալում։

Նահատակը ՝ վեհ գաղափարի, հավատի ու հայրենիքի համար գիտակցաբար կյանքը զոհած մարդն է։

Նահատակ էին Թադեւոս եւ Բարդուղիմեոս առաքյալները։

Նահատակ էր Վարդան Մամիկոնյանը։

Նահատակ էին Դուշման Վարդանն ու Ռոբերտ Աբաջյանը։

Նահատակներ են հանուն Հայաստանի ու Արցախի գիտակցաբար մարտիրոսված հայորդիները։

Նահատակը՝ հաղթողն է:

Նահատակության արդյունքը հենց Եռաբլուրն է։

Նահատակությունը յուրաքանչյուր ազգի վաղվա հաղթանակի գրավականն է։

Նահատակությունը հանգեցնում է հարության։

Սա արդեն նահատակությունն է որպես վատ երեւույթ ներկայացնում։

Նահատակությունը վաղվա կյանքի ու հաղթանակի գրավականն է։

Դու դրանից ի՞նչ պիտի հասկանաս, Նիկոլ Փաշինյան։

Քոնը Էրդողանի գիրքն ու կորցրած կադաստրի վկայականն է։

Ամոթը ոչ թե նահատակ լինելն է, այլ կենդանի մեռելի կարգավիճակով անհոգ գոյատեւելը։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 2497

Մեկնաբանություններ