Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Հետաքրքիր սովորություն

Հետաքրքիր սովորություն
10.12.2024 | 15:01

Հին հայաստանում մի սովորություն կար` գյուղի բնակիչները գյուղապետ ընտրելիս նրան նախապես նստեցնում էին խնձորենու տակ, եթե հաջորդ տարի խնձորենին ծաղկում էր, ուրեմն նա իր գործը լավ էր կատարել, իսկ չծաղկելու դեպքում, ինքնակամ էր հեռանում։

Գյուղերից մեկում մի ազնիվ, աշխատասեր մարդ էր ապրում, բոլորին օգնող բարիք ստեղծող։

Նախկին գյուղապետը մահանում է ու բնակիչները որոշում են այդ մարդուն նշանակել իրենց գյուղապետ։

Գնում էդ մարդուն բերում նստեցնում են խնձորենու տակ, բայց վերջինս խնդրում է, որ իրեն երկու օր ժամանակ տան մտածելու։

Երկու օրից գալիս նստում է խնձորենու տակ և դիմում գյուղի բնակիչներին.

- Շշնորհակալ եմ ձեր վստահության համար, բայց ես չեմ ուզում, որ խնձորենին չորանա, ես իմ գործի վարպետն եմ, ուրիշ ավելի խելոք, ինձանից փորձառու մարդու գտեք, որ հաջորդ տարի խնձորենին չչորանա,- ու մի ոչխար է մորթում, հայտնելով իր երախտիքը գյուղցիներին։

Հիրավի, լավ սովորություններ են եղել հին Հայաստանում, ափսոս, որ չեն պահպանվել նոր Հայաստանում:

Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 2506

Մեկնաբանություններ