Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Փոթորիկ մի բաժակ ջրում»

«Փոթորիկ մի բաժակ ջրում»
16.01.2025 | 12:55

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության առթիվ ոգևորությունը արդարացված կլիներ, եթե՝

- այդ փաստաթղթի մեջ «ռազմավարական» տերմինը ունենար կոնկրետ բովանդակային արժեք, ոչ թե պարզապես դիտվեր որպես իրավական հնարք՝ այն ԱԺ վավերացման ներկայացնելու համար, այսինքն՝ սա չի արժանանա 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ճակատագրին, թեպետ՝ հենց վերջինս էր դասական իմաստով ռազմական և քաղաքական,

- այն ոչ թե իրատեսական պարտավորությունների, այլ սոսկ հարակից մտադրությունների, իսկ առանձին դեպքերում պարզապես ուսումնասիրություններ նախաձեռնելու մասին չլիներ: Օրինակ՝ կողմերը «ՄՏԱԴԻՐ ԵՆ ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը, այդ թվում՝ առաջիկա տարվա ընթացքում նախաձեռնելով երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, և մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով՝ աջակցել Հայաստանի զինված ուժերին»,

- ԱՄՆ-ը չշարունակեր Արցախից ցեղասպանության զոհ դարձած բռնագաղթվածներին դիտարկել իբրև «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ», որոնց հարկ է նյութական օգնություն տրամադրել, ոչ թե հոգալ միջազգային իրավունքի չափանիշներին համահունչ՝ իրենց սեփական բնակավայր վերադառնալու համար և այլն: Իսկ սա անտարակույս մեծ նվեր է Ադրբեջանի բռնապետին:

Ըստ այդ փաստաթղթի՝ Հայաստանը իր անվտանգությունը պետք է ապահովի ինքնուրույն, ըստ այդմ էլ իբրև գործընկերության սկզբունք է դիտվում. «Ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար»։ Ի դեպ, սա ողջունելի հիմնադրույթ է, ուղղակի այն զուրկ է որևէ ԵՐԱՇԽԻՔԻՑ, փոխարենը բացահայտ կոչ է, որ Հայաստանը անվերապահորեն հրաժարվի իր ներկայիս գործընկերներից՝ դրանից բխող կանխատեսելի հետևանքներով հանդերձ:

Փաստաթղթով ամրագրված է, որ Մեղրու միջանցքը անվերապահորեն պետք է ապաշրջափակվի, թեպետ՝ հասկանալի է, որ շրջափակումը սկսել և շարունակում են թուրքերը:

Եզրակացությունը մեկն է. այս մեծ աղմուկով ուղեկցվող փաստաթուղթը զուտ քաղտեխնոլոգիայի հարթությամբ միջոց է՝ Ալիևի հոխորտանքները իբր ժամանակավորապես մեղմելու համար:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2234

Մեկնաբանություններ