Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Իմ զորակցություն եմ հայտնում Էդգար Ղազարյանին

Իմ զորակցություն եմ հայտնում Էդգար Ղազարյանին
22.02.2025 | 18:32

Էդգար Ղազարյանի դեմ հարուցած քրեական գործը մարդու հիմնարար իրավունքների, և մասնավորապես խոսքի իրավունքի դեմ այս վարչախմբի հերթական գռեհիկ ոտնձգությունն է:

Պարտվելով հանրային տառացիորեն բոլոր դիսկուրսներում, տապալելով ցանկացած հանրային խնդրի լուծում՝ ձյուն մաքրելուց մինչև արտաքին քաղաքականություն, այս վարչախեւմբը հուսահատ կառչում է ձեռքից փախչող իշխանության վերջին փշրանքներից, փորձելով իրավապահ համակարգը ծառայեցնել քաղաքական հակառակորդներին լռեցնելու տմարդի նպատակին:

Դատարանի բակում այսօր ուրախ էի տեսնել բազմաթիվ ընկերների, ծանոթների և պարզապես ազնիվ մարդկանց, որոնք հակադրվում են այդ ճնշմանը, և իրենց ներկայությամբ ապացուցում, որ մեզ լռեցնել հնարավոր չի:

Իմ զորակցություն եմ հայտնում Էդգար Ղազարյանին, ուժ ու կորով մաղթում իրեն՝ այն հստակ համոզմամբ, որ այս ամենի ավարտը մենք շուտով կտեսնենք:

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 2004

Մեկնաբանություններ