Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Չեմ սիրում

Չեմ սիրում
28.03.2025 | 15:33

Այդպես էլ չսիրեցի «Սասնա ծռեր» էպոսը չկարդացած բանասերին:

«Աստվածաշունչ» չկարդացած հավատացյալին:

«Հայոց պատմություն»-ը չիմացող պատմաբանին:

Հարազատին թուլափայ ուղարկող սփյուռքահային:

Բիզնեսմեն ու քաղաքակիրթ ձևացող ու երևակայող «բազազ արտեմներին»:

Ամենուր խնամի-ծանոթ-բարեկամ (խծբ) փնտրող հային։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2299

Մեկնաբանություններ