Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Օր 33

Օր 33
04.04.2025 | 22:22

Մեր Տեր Հիսուսը 33 տարեկանում խաչվեց։

Մինչ 33 տարեկանը մտածում էի, իսկ ես կապրեմ 33 տարեկանից հետո։

Ապրեցի, բայց այդ տարիքից անհոգությունը մոտս սկսեց մարել։ Ավելի խոհեմ դարձա, եթե կարելի է այդպես ասել։ Կյանքի, մարդ արարածի վարքի ու կյանքից հետո հետք թողնելու մասին ավելի ու ավելի շատ էի մտածում։

Մարդ կա 33 տարեկանից հետո էլ չի հասկանում կյանքի կարևոր իմաստը. ՉՎՆԱՍԵԼ ՅՈՒՐԱՅԻՆԻՆ ու ԱՊՐԵԼ ԼԱՎ ՀԵՏՔ ԹՈՂՆԵԼՈՎ ԵՐԿՐԻ ՎՐԱ։

Տեր Աստված չեմ հոգնի աղոթել նրանց համար, ովքեր այդպես էլ խելք չեն հավաքում, ովքեր մոլորության մեջ, ուրիշներին էլ հետները մեղքերի ճիրանն են գցում։

Թող նրանք մինչ Քո դատաստանի առաջ կանգնելը առնվազն հիշեն․ Հիսուսին խաչեցին 33 թվականին, երբ լուսնի խավարում էր նկատվել, ապրիլի 3 - ին, ուրբաթ օրը (Հիսուսի մահվան օրվա մասին 1983 թվականին «Nature» թերթում հաշվարկներ էին ներկայացրել գիտնականներ Քոլին Համֆրիսը և Գրեմ ՈՒոդինգտըն)։ Հիսուսն իր կյանքը զոհաբերելով վճարեց մեր մեղքերի համար ու հետո հարություն առավ, որ մեզանից յուրաքանչյուրը կրկին ապրի մահից հետո։ Նրա զոհաբերության շնորհիվ մենք բոլորս հնարավորություն ունենք գտնելու հավերժական խաղաղություն և ուրախություն, գիտակցելով, որ կարևորը հոգին է, այլ ոչ մարմինն ու նրա նյութական պահանջները։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2543

Մեկնաբանություններ