ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Զատկական ուրախություն

Զատկական ուրախություն
06.04.2025 | 00:10

Ապրիլի 6

Ահավասիկ Իմ Սրբազան ձեռքը դնում եմ ձեզ վրա` օրհնելու համար: Սիրով ու կարոտով սպասեք այդ մեղմ հպումին, որովհետև սպասումի պահին անգամ ուրախությամբ ու հուզումով կհամակվի ձեր ողջ էությունը` լուսավորվելով ու ջերմանալով Իմ ներկայության արեգակով:

Զատկական այս սուրբ շրջանի մեջ մտահոգություն պատճառող ամեն մի հոգս մի կողմ թողեք: Թուլացրեք երկրի վրա եղած ձեր բոլոր կապերը. թողեք կյանքի հոգսերը, նրա սիրտ մաշող ծանրությունները, անգամ նրա ուրախությունները: Ցած թողեք ձեր ձեռքերը, թուլացրեք, թեթևություն հագեք, որպեսզի Զատկի ճշմարիտ ուրախությունը կարողանա իր մեջ առնել ձեզ: Մի կողմ դրեք անցյալի ու ապագայի մասին ունեցած ձեր բոլոր մտածումները:

Հեռու վանեք ամեն ինչ` ընդունելու համար հոգևոր կյանքը և ուրախությունը զատկական խորհրդի:

Երբ մարդն օգնություն ստանալու համար աղաղակում է ուժգին, շատ հաճախ, իր երկու ձեռքով ամուր բռնած է լինում երկրավոր մի գանձ այնպես, որ երրորդ ձեռք չունենալով չի կարողանում վերցնել Իմ տվածը, որ մեծ սիրով իրեն եմ պարզում:

Զատիկը տարվա ամենահրաշալի շրջանն է: Անսպառ օրհնություն` դրված ձեր տրամադրության տակ:

Զոհեք ամեն բան` այն ստանալու համար:

Դիտվել է՝ 3090

Մեկնաբանություններ