Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Նոր բան են «գտել»

Նոր բան են «գտել»
08.04.2025 | 08:51

Հիմա էլ սկսել են Մարտուն Գրիգորյանի հայտարարության մեջ մտցնել մտքեր, որոնք բացակայում են։

Նոր բան են «գտել». իբր Մարտուն Գրիգորյանը հայտարարությամբ ասել է, որ Վարդան Ղուկասյանին 2 քվե պիտի տան:
Հիմա էլ սա են հնարել ու իրենց հնարածի համար Մարտունի հետ են կռվում…
Ասում էի ախր` հստակ համոզմունք եք ձեւավորում, որ այդ հարձակումը ոչ թե Վարդան Ղուկասյանին ընտրելու, այլ՝ չընտրել պարտադրելու նպատակ ուներ:

Արսեն ԲԱԲԱՅԱՆ

Փաստաբան

Դիտվել է՝ 2557

Մեկնաբանություններ