Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ոսկե առիթը

Ոսկե առիթը
12.04.2025 | 00:11

Ապրիլի 12

Ես եմ ձեր Առաջնորդը:

Զորություն և օգնություն կստանաք` ըստ անհրաժեշտի: Դուք պարզապես վստահեք Ինձ ամբողջովին:

Մի՛ վախեցեք:

Ես ձեզ լսելու ավելի պատրաստ եմ, քան թե դուք` Ինձ խնդրելու: Քայլեք Իմ ճանապարհով և վստահ եղեք, որ օգնություն կստանաք:

Մարդու կարիքը` առիթն է Աստծո օգնության: Ես սիրում եմ օգնել ու փրկել: Մարդու հավատը իրական արտահայտություն կստանա: Հավատքի այդօրինակ արտահայտությունը հենց Աստծո ուզածն է, որպեսզի ցույց տա Իր զորությունը: Հավատքը այն բանալին է, որ բաց է անում Աստծո հարստության շտեմարանը:

Իմ հավատարիմ հետևորդներ, դուք կատարելության եք ձգտում, սակայն տեսնում եք ձեր դառը ձախողումները: Մինչ Ես ձեր հավատարմությունն եմ տեսնում, ինչպես որ մայրն է իր զավակի վրայից հանում անմաքուր զգեստը, անկատար գործը, և մաքուր զգեստներ հագցնում, կատարելություն, իր ջերմ սիրուց մղված. այդպես և Ես եմ վերցնում ձեր փոքրիկ հավատարմությունը և պսակում այն կատարելությամբ:

Դիտվել է՝ 2110

Մեկնաբանություններ