ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Այս ամենը մի նպատակ ունի՝ վարկաբեկել վերջին ինստիտուտներից մեկը, որը չի ենթարկվում քաղաքական հրահանգի

Այս ամենը մի նպատակ ունի՝ վարկաբեկել վերջին  ինստիտուտներից մեկը, որը չի ենթարկվում քաղաքական հրահանգի
10.06.2025 | 21:13

Վարչապետն իր «հավատավոր» լինելու դիմակով փորձում է սրբության մասին խոսել՝ մոռանալով Քրիստոսի խոսքը. «Մի դատեք, որ չդատվեք» (Մատթեոս 7:1) Ոչ ոք՝ առավել ևս քաղաքական պաշտոնյան, իրավասություն չունի դատելու եկեղեցու գլուխն ու նրա կուսակրոնությունը։ Եկեղեցին պատասխանատու է Աստծու առաջ, ոչ՝ կառավարության։ Երբ իշխանությունը թիրախավորելով Վեհափառ Հայրապետին ու Եկեղեցին, փորձ է անում ժողովրդի աչքից թաքցնել սեփական ձախողումները և անպիտանելիությունը՝ գործի է դրվում հին, ծանոթ և մանիպուլյատիվ մեխանիզմ՝ ուշադրության շեղում։ Այս ամենը մի նպատակ ունի՝ վարկաբեկել վերջին մնացած ինստիտուտներից մեկը, որը չի ենթարկվում քաղաքական հրահանգի։ Բայց Եկեղեցին չի վերացվում կարգադրությամբ, քանզի Եկեղեցու գլուխը Քրիստոսն է։ Գրեթե ամեն օր իր ֆեյսբուքյան էջում Աստվածաշնչից մեջբերումներ անող մարդը, կարծես մոռացել է այն կարևոր պատգամը, որն ասում է. «Ով սուր է բարձրացնում եկեղեցու դեմ, նա ընկնում է հենց այդ սրից»։ Ժողովուրդը՝ հատկապես հավատացյալ հատվածը, պետք է զգոն լինի և չհեռանա այն ճշմարտությունից, որն իր առաջնորդող լույսն է՝ «Աստծուն պետք է ավելի ենթարկվել, քան մարդկանց» (Գործք Առաքելոց 5:29):

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ