Ինչպես էլ ավարտվի Իրան-Իսրայել հակամարտության այս ինտենսիվ ֆազան, ո՛չ Իսրայելը, և ո՛չ էլ Իրանը իրենց աշխարհաքաղաքական հաշվեկշռի ու ազդեցության առումով էլ նույնը չեն լինելու։
Սույն պատերազմը իր հետ բերում է ֆունդամենտալ աշխարհաքաղաքական և ուժային կոնֆիգուրացիաների փոփոխություն Մեծ Մերձավոր Արևելքում, որտեղ առնվազն թե՛ Իրանի, և թե՛ Իսրայելի տարածաշրջանային կշիռն ու կարգավիճակը ենթարկվելու են խոր էվոլյուցիայի։
Իսրայելն այլևս փոքր պետություն դիտարկելը ոչ միայն սխալ է, այլև խորապես ոչ ադեկվատ թե՛ ակադեմիական, և թե՛ քաղաքական վերլուծության տեսակետներից, առավել ևս, որ վերջինիս էլիտաներն արդեն առնվազն 20 տարի իրենց պետությունն այդպիսին չեն համարում։
Խնդիրը Իրանի աշխարհաքաղաքական ժառանգության հարցն է այլևս։ Մնում է տեսնել, թե ո՞վ կստանձնի Իսրայելի հիմնական հակադիր-զսպող գործոնի դերն ու ֆունկցիան տարածաշրջանային աշխարհաքաղաքական թատերաբեմում այս՝ ամբողջությամբ ոչ-կոնտակտային, բայց պետության կարգավիճակն ու արժեկշիռը որոշող պատերազմի հետևանքով։
Էդուարդ Աբրահամյան