Պատերազմի և երկրում դավաճանի կողմից քաղաքական տեռորի ֆոնին` Ադրբեջանը նորից խոսել է «300 հազար ադրբեջանցիներից», «Միջանցքից»:
Վերջին երկու օրերին մի քանի կարևոր իրադարձություններ են տեղի ունենում, որոնց շուրջ պետք է որոշ դիտարկումներ իրականացնել:
Առաջին` ինչպես հայտնի է փաշինյանական հանցախումբը թիրախավորել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, ով ընդամենը իր զորակցությունն էր հայտնել Եկեղեցուն` վերջինիս նկատմամբ իշխանությունների կողմից տեղի ունեցող այլանդակ հարձակումների ֆոնին:
Երկրորդ` այսօր պետական դավաճանը սպառնաց, իր բառերով ասած ազգայնացնել, իսկ իրականում խլել ՀԷՑ-ը: Այսինքն մենք ականատես ենք լինում դասական քաղաքական մոտիվներով ունեցվածքի նկատմամբ պետական ռեկետի գործընթացի:
Դրան զուգահեռ տեղեկություններ են տարածվում «Տաշիր Պիցցա» ընկերության մասնաճյուղերում իբրև թե հայտնաբերված խախտումների և մասնաճյուղերի գործունեության կասեցման մասին:
Ըստ էության, Կարապետյանի նկատմամբ գործի է դրվել քաղաքական տեռորի ողջ գործիքակազմը և Փաշինյանը ավտորիտար կառավարումից փորձ է անում անցնել դեպի ամբողջատիրական կառավարման մոդելի: Երրորդ` սա ուղղակիորեն լրջագույն հարված է հասցնելու մեր ներդրումային ոլորտին, որովհետև Հայաստանում, որտեղ քաղաքական դրդապատճառներով` մասնավոր ոլորտի ներկայացուցչից իշխանությունները փորձ են անում ունեցվածք խլել, ապա մեր եկիրը տնտեսվարողների համար, հավական ներդրումների համատեքստում դառնում է ռիսկային գոտի, և այս պայմաններում որևէ բանական ներդրող գումար չի ներդնի այստեղ:
Չորրորդ` մինչ պետական դավաճանը դասական քաղաքական տեռոր է իրականացնում Սամվել Կարապետյանի նկատմամբ` Ադրբեջանը Ալիևի շուրթերով նորից խոսել է այսպես կոչված «300 հազար ադրբեջանցիների» Հայաստան գալու պահանջի մասին: Ալիևին զուգահեռ ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, այլընտրանք չկա»:
Հինգերրորդ` Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական տեռոր իրականացնող հանցախումբը, մեկ բառ այսօր անգամ չի արտաբերել, չի պատասխանել Ալիևին կամ Հաջիևին: Վեցերրորդ` խոսելով Ալիևի և Հաջիևի պահանջների մասին, որոնք հնչել են այսօր` կարծես թե պարզ է դառնում, թե հունիսի 20-ին Էրդողանի մոտ այցելության համատեքստում որոնք են լինելու Փաշինյանի առջև դրվելիք հերթական առաջադրանքները, կամ առաջադրանքների որոշ կետերը:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ