Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Անհրաժեշտության դեպքում կարող եք կապ հաստատել

Անհրաժեշտության դեպքում կարող եք կապ հաստատել
25.06.2025 | 11:17

Հարգելի հայրենակիցներ, Ձեզ է ներկայացվում փաստաբանական թիմի անդամների թարմացված տվյալները, կրկին անգամ նշում, որ անհրաժեշտության դեպքում կարող եք կապ հաստատել Ձեր բնակության վայրը սպասարկող փաստաբանի հետ:

Սամվել Կարապետյանի աջակցությամբ գործող փաստաբանական թիմը համակարգողներ՝ Լուսինե Մարտիրոսյան հեռ. 094-55-70-30 և Միհրան Պողոսյան հեռ. 091-25-02-50:

Հ.Գ.

Որդիս այս ցանկում է, 10-րդն է։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ