ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Փաշինյանի «զինադադարի» միակ արժանահավատությունը կարող է լինել նրա հրաժարականը

Փաշինյանի «զինադադարի» միակ արժանահավատությունը կարող է լինել նրա հրաժարականը
29.06.2025 | 10:55

«Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռքբերել, որ մի իքս ամսաթվից հանրային–քաղաքական–հրապարակային դաշտում հայհոյախոսությունը եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք եւ անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի, եւ միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1–ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ եւ այս պահից մինչեւ հուլիսի 5–ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա»,- այսօր (28.06.2025-irates.am) առավոտյան գրել էր Նիկոլ Փաշինյանը:

Մի տեսակ չի համադրվում, երբ տակավին երեկ Փաշինյանը տալիս է Վեհարան ներխուժելու ստոր ցուցում՝ մարդկանց մոտ ասոցիացիաներ առաջացնելով 1938 թվականի ապրիլի 5-ին կամ 6-ի իրադարձությունների հետ, երբ բոլշևիկների ձեռամբ սպանվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանը, իսկ մյուս առավոտ «զինադադարի» կոչ է անում:

Մեծ հաշվով՝ հնարավոր չէ նույն անձի մեջ տեսնել պետական մտածողության և պետականաքանդի որակներ:

Մյուս կողմից, հնարավոր չէ ընդունել նրա առաջարկած «զինադադարը», որի խորքում պետության վախճանի ստատուս-քվոն ընդունելն է:

Բայց շատ արագ պարզվեց, որ Փաշինյանին սթափեցրել են ոչ թե նրա պետական կարգավիճակը կամ պատասխանատվությունը, այլ՝ Ֆեյսբուքն ու նրա ստանդարտները:

Ֆեյսբուքը արգելափակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, որը վերաբերում էր Վեհափառ Հայրապետին և Սրբազան Հայրերին և համարվել է ոչ կոռեկտ։ Գրառումը, ըստ երևույթին, խախտել է Ֆեյսբուքի համայնքի ստանդարտները։

Հիմա հասկանալի է, թե ինչո՞ւ է առավոտ կանուխ Փաշինյանի «տոտալիտար հոգին» «հումանիզմ» դրսևորել:

Հայհոյախոսությունը և նիկոլիզմը հոմանիշներ են. Փաշինյանի «զինադադարի» միակ արժանահավատությունն այս պարագայում կարող է լինել նրա հրաժարականը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ