Մեկ-մեկ նախրի մեջ հատուկ ցեղատեսակներ կան, ինձ ասում են.
«Սամվել Կարապետյանը հարուստ մարդ ա, ամեն ինչ ունի, թող գնա իր բիզնեսներով զբաղվի, ի՞նչ գործ ունի եկեղեցու հետ, եկեղեցին իրեն ի՞նչ»
Լավ, էսքա՞ն անուղեղ։
Ասում եմ՝ ես իրեն անձնապես չեմ ճանաչում, բայց ինչպես ամեն նորմալ Հայ մարդու համար, այնպես էլ Սամվել Կարապետյանի համար Առաքելական եկեղեցին իր հավատքի կենտրոնն է, Աստծո հետ հարաբերվելու իր սրբազան վայրը։
Նա եթե հավատ չունենար, կամ այլ աղանդ դավաներ ինչպես կարող էր այդքան եկեղեցիներ կառուցել, այդքան մարդկանց օգնել, հիվանդանոցներ և մանկատներ կառուցել։
Առանց հավատի դա հնարավոր չէ անել, ի վերջո միլիոններ և միլիարդներ է ծախսել բարին անելու վրա , ինչպե՞ս կարող է հիմա լքել իր եկեղեցին։
Կամ որպես հակա-օրինակ կարող ենք բերել խաչատուր սուքիասյան կոչվածին. դուք տեսե՞լ եք նա եկեղեցիներ կառուցի, այդքան մարդկանց օգնի, նա արդեն ահա 40 տարի…
Լա՛վ, չասեմ. թե ինչեր է անում:
Կարեն ՄԽԻԹԱՐՅԱՆ