Գերմանացի մի հնախույզ հետաքրքրվում է հնագիտական արժեք ունեցող իրերով:
Երբ Էջմիածնում նրան ներկայացնում են Խրիմյանին, վերջինս դիմում է թարգմանչին.
- Ըսեք, որ ես թանկագին հնություն մը ունիմ, քանի՞ տարվան կենթադրե:
- Հինգերորդ դարի, - փորձում է գուշակել հնագետը:
- Անկեց ալ հին, - հուշում է կաթողիկոսը:
- Քրիստոոսի ժամանակվա:
- Անկեց ալ հին:
Հնախույզի աչքերը վառվում են հետաքրքրությունից, որ աստիճանաբար փոխվում է ոգևորության:
- Տեսնեմ Վեհափառ, ի՞նչ է այդ թանկագին հնությունը:
- Իմ ազգս է, - կշտամբող շեշտով պատասխանում է Խրիմյան Հայրիկը, - Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ, իմ թշվառ ազգը: Անտեսած այս թանկագին հնությունը` հին քար մը կամ առարկա մը փնտրելու կելլեք:
Սասուն Ս. ԱՆԱՆՅԱՆ