Կրծքով կերակրվող երեխայի մորը կալանավորելը՝
ժողովրդավարության բաստիոն հռչակած Հայաստանի խորը բարոյական պարտությունն է։
Սա արդարադատություն չէ, պարոնա՛յք։
Արդարադատությունը պետք է պաշտպանի թույլին ու արդարությունը վերականգնի, ոչ թե ճնշի։
Երեխայի իրավունքներն ու մայրական կապը վեր են ամեն կարգի շահերից։
Եվ հիշե՛ք, ժողովրդավարությունը չափվում է ոչ թե Սահմանադրության տոնով ու ամպագոռգոռ բառամթերքով, այլ՝ հենց այսպիսի որոշումներով։
Սոնա ԱՂԵԿՅԱՆ
Հ.Գ.
Էդ անմարդկային որոշումը կայացնող դատավո՛ր, ո՞նց ես, նախաճաշե՞լ ես ու ի՞նչ ես զգում հիմա։