«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է. 4 (տեսանյութ)

Նիկոլ հայադավի պետական դավաճանությունը սողացող բնույթ ունի, մնալով անպատիժ, այն շարունակվում է. 4 (տեսանյութ)
16.07.2025 | 10:02

Սկիզբը՝ այստեղ

Նիկոլը թող գնա «կնգան» տա ԱՄՆ- ին վարձակալության, Սյունիքում Հայաստանի որևէ տարածք օտարին վարձակալության տալու իրավունք չունի

Թուրքիայում ԱՄՆ- ի դեսպան, Սիրիայի հարցերով ԱՄՆ- ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքը, ինչպես արդեն հայտնի է Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած «Middle East Eye» պարբերականի երեկվա հրապարակումից, հուլիսի 11- ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է 100 տարով վարձակալել 32 կիլոմետրանոց ճանապարհը, Բաքվի և Երևանի միջև բանակցությունները խթանելու համար:

Այստեղ, ըստ էության, ավարտվում է Հայաստանի ինքնիշխանությունը տվյալ ճանապարահատվածի նկատմամբ, և, եթե ԱՄՆ- ի ցանկությունը կամ ծրագիրն իրականություն դառնա, ինչպես տրանսպորտային հաղորդակցությունների, այնպես էլ մնացյալ ամեն ինչի նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է Միացյալ Նահանգները, սահմանային ու մաքսային հսկողությունը՝ նույնպես: Բացի այդ, Թրամփի օրոք իր փողերը լավ հաշվել իմացող ԱՄՆ- ի կողմից դրա վարձակալությունն արդեն իսկ բացառում է ադրբեջանական ու թուրքական բեռների և ուղևորափոխադրումների նկատմամբ Հայաստանի սահմանային ու մաքսային հսկողությունը: Այսպիսով թեև անունը դրվում է ճանապարհ, առաջիկայում էլ կարող է դե յուրե այդպես ներկայացվել Հայաստանի բնակչության միամիտ հատվածին խաբելու համար, բայց, ըստ էության, այն փաստացի կլինի միջանցք: Բայց այս ամենը խնդրի սոսկ մի կողմն է…

Վարձալելը նշանակում է, որ ԱՄՆ- ը հավակնում է 100 տարով լինել միջանցքի տիրապետողը, իսկ քանի որ խոսքը գերտերության՝ Միացյալ Նահանգների մասին է, կարելի է ասել նաև փաստացի տերը լինել, և երբ ԱՄՆ- ի կամ, ավելի ճիշտ, Թրամփի ու նրա վարչակազմի կառավարողների կողմից անհրաժեշտ կհամարվի, Իրանի սահմանի մոտակայքում գտնվող տվյալ միջանցքը տրամադրել Իսրայելի բանակին՝ Ադրբեջանի տարածքից այնտեղ մուտք գործելու և ընդամենը մի քանի կիլոմետրը հաղթահարելով, նշված միջանցքից հետևակով, տանկերով, զրահամեքենաներով, ՀՕՊ և ՌԷՊ միջոցներով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով և այլնով Իրան ցամաքային ներխուժում իրականացնելու համար:

Հայաստանի խորքային թշնամիներից ԱՄՆ- ի այս նենգ նպատակը և ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի և Ռուսաստանի դեմ նրա վերոնշյալ հայտի ուղղված լինելն այլևս կասկածի տեղիք չի տալիս, երբ ծանոթանում ենք պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի հրապարակած հետևյալ տեղեկատվությանը.

«Մեղրիի ճանապարհը պիտի վերահսկի ամերիկյան օֆշորային ընկերություն, որի արժեթղթերի 40% թուրքական է, 30%- ը իսրայելական, մնացածը անգլոսաքսոնական։

Եվ այդ ճանապարհը ԱՄՆ- ի, Անգլիայի, Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի հաղթանակն է Իրանի, Ռուսաստանի և հայ ժողովրդի հանդեպ։

Եթե Իրանը և Ռուսաստանը միայն տնտեսական վնաս են կրելու, ապա հայ ժողովուրդը նաև էթնիկական և ազգային կորուստներ է կրելու, հարցականի տակ է դրված հայ էթնոսի գոյությունը այս ռեգիոնում»:

Միայն մի ճշտում պարոն Հովհաննիսյանի արտահայտած մտքին. ԱՄՆ- ի վերոնշյալ մտադրության իրականացման և, հատկապես, Իրան Իսրայելի ցամաքային ներխուժման դեպքում դեպքում Իրանը և Ռուսաստանը միայն տնտեսական վնաս չեն կրելու…

Ընդգծենք, որ Իսրայելը թեև հայկական ուժերի կողմից ազատագրված, Արցախի Հանրապետության կազմում եղած և Նիկոլ հայադավի և իր ոհմակի պետական դավաճանության հետևանքով ու 44- օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված տարածքներից նույնպես կարող է ներխուժել Իրան, սակայն Իրանի դեմ Իսրայելի լայնամասշտաբ պատերազմի դեպքում դա կարող է բավարար չլինել, հետևաբար երաշխավորված հաղթանակի ակնկալությամբ Իսրայելը և ԱՄՆ- ը ձգտում են Իրան ներխուժելու հնարավորություն ապահովել նաև Հայաստանի տարածքից՝ ԱՄՆ- ի կողմից Իրանի սահմանի մոտակայքում հիշյալ ճանապարհի վարձակալությամբ ու դրանով իսկ այն փաստացի վերածելով միջանցքի:

Նշենք նաև, որ Բարաքի հետ հարցազրույցի, որի վերջում նա խոսել է հիշյալ ճանապարհի վարձակալության ԱՄՆ- ի մտադրության մասին, տեսագրությունը հայտնվել է նաև ԱՄՆ- ի կառավարության պաշտոնական վեբ- կայքում :

«Միջանցքի» առնչությամբ տելեգրամյան ալիքում երեկ ուշագրավ գրառմամբ է հանդես եկել պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: ««Միջանցքի» հարցում նոր մանրամասներ» վերտառության ներքո նա գրելէ .

«Այն, որ այս օրերին մեզանից թաքուն Հայաստանը դե-ֆակտո կառավարող խմբավորումը քննարկում է թուրք-ադրբեջանական տանդեմին «միջանցք» տալու հարցը, արդեն փաստված իրողություն է։

Ըստ էության, փորձ է արվում գտնել Սյունիքի աստիճանական նվաճումը ենթադրող այդ ծրագրի իրականացման այնպիսի տարբերակ, որը չառաջացնի հայերի դիմադրությունը և մատուցվի որպես «հերթական բարիք»։

Կասկած չունեմ, որ առաջիկայում այս թեմայով կլինեն նոր զարգացումներ։

Իսկ մինչ այդ այսօր Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած Middle East Eye պարբերականը հայտնել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը ուրբաթ օրը Նյու Յորքում իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի հակահայկական ծրագրին։ Նա հաստատել է, որ ԱՄՆ կարող է վերցնել «միջանցքի» վերահսկողությունը.

«Ինչ կլինի, եթե Ամերիկան ուղղակի գա ու ասի. «Լավ, մենք դա կվերցնենք։ Տվե՛ք մեզ 32 կմ-ոց այդ ճանապարհը 100 տարով և դուք բոլորդ կարող եք կիսել այն»։

Middle East Eye- ի մեկ այլ անանուն աղբյուր նշում է, որ միջանցքը բացելու և ամերիկյան մասնավոր ընկերության վերահսկողությանը տալու տարբերակը առաջարկել է Թուրքիան, որին համաձայնել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։

Ամերիկյան բեռնափոխադրող ընկերությունը կկիսվի ճանապարհով անցնողների տվյալներով հայկական և ադրբեջանական կողմերի հետ։

Մի խոսքով, Թուրքիան և Ադրբեջանը չեն դադարում Սյունիքը օկուպացնելուն ուղղված «միջանցք» գործողությունը՝ հիմա նոր փաթեթավորմամբ։ Նպատակը նույնն է՝ ձևավորել Թուրքիա-Ադրբեջան ընդհանուր լայն ցամաքային սահման, որը հնարավոր է միայն Սյունիքի գրավմամբ։

Ինչու է այս ծրագիրը ցանկացած տարբերակով վտանգավոր, մենք բացատրում ենք «Զանգեզուրի միջանցքին» նվիրված մեր նոր՝ «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» գիտական աշխատանքում» ։

Պարոն Գեղամյանի այս գրառմանն առաջիկայում դեռ կանդրադառնանք, իսկ այժմ ուշադրություն հրավիրենք հետևյալ հանգամանքի վրա. եթե Հայաստանը տվյալ ճանապարհը վարձակալության տալով և այն միջանցքի վերածելով տրամադրեր, ասենք, Իսրայելին կամ Թուրքիային, Իրանը կարող է դա թույլ չտար՝ ճիշտ պահին ու ճիշտ տեղում վճռորոշ հարված հասցնելով, սակայն վարձակալության հայտն իր դեսպանի շուրթերով նենգաբար ներկայացրել է ԱՄՆ- ը՝ այն հաշվարկով, որ Իրանը չի համարձակվի միջանցքի տարածքում հարվածել իրեն ու չթույլատրել այնտեղ իր տիրապետությունը:

Խնդրի առնչությամբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) իր տելեգրամյան ալիքում հայտարարել է . «Զանգեզուրի միջանցքը գտնվում է Այաթոլլահ Խամենեիի վերահսկողության տակ, և նա թույլ չի տա ՆԱՏՕ-ի կամ սիոնիստների ներկայությունը Հարավային Կովկասում։ Թեհրանը վճռականորեն կխորտակի նրանց ազդեցության արմատները այս տարածաշրջանում։

Սա է Վիլայաթը գործողության մեջ։ Առաջնորդը, ժողովուրդն ու բանակը միասնական են։

Այսպես են կործանվում կայսրությունները, ոչ թե պատժամիջոցների, այլ հավատքի և վճռականության միջոցով»։

Թե վճռական պահին ինչ կանեն կամ չեն անի Այաթոլլահ Խամենեին, ԻՀՊԿ- ն կամ Իրանը, ցույց կտա միայն կյանքը, չպետք է մոռանալ, որ նույնիսկ իր միջուկային և այլ օբյեկտներին ԱՄՆ- ի հուժկու ավիահարվածներից հետո Իրանը բավարարվեց միայնամերիկյան թիրախներին խորհրդանշական հարվածներով՝ չցանկանալով սրել իրավիճակը և խելամտորեն խուսափելով ԱՄՆ- Իսրայել տանդեմի հետ լայնամասշտաբ պատերազմից: Իրանի համապատասխան միջամտությունը իրականություն կդառնա թերևս միայն այն դեպքում, եթե այն ունենա Ռուսաստանի կամ Ռուսաստանի և Չինաստանի աջակցությունը, որոնք պետք է, որ դեմ լինեն ինչպես Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ- ի լայնամասշտաբ պատերազմի նախապատրաստմանը, այնպես էլ պանթուրքական ու պանիսլամական ծրագրերի իրագործմանը, որոնց հետևում թուրք- ադրբեջանական տանդեմից բացի, կանգնած են նաև ջհուդամասոնները, գլոբալիստները:

Դատելով առկա տեղեկություններից, Նիկոլ հայադավը և իր ոհմակն իրենց սկզբունքային համաձայնությունը տվել են Սյունիքում ճանապարհն ԱՄՆ- ին վարձակալության տալուն և այն փաստացիորեն միջանցքի վերածելուն: Դա մատնել է հենց ինքը՝ Հայաստանի փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Մնացական Սաֆարյանը, որը հուլիսի 10-ին՝ Թոմաս Բարաքի հայտարարությունից 1 օր առաջ, Հայաստանի համար ուղղակիորեն ընդունելի է համարել, որ Սյունիքի ճանապարհի հարցում գործառույթներն արտապատվիրակվեն միջազգային որևէ կազմակերպության, դրանց թվում չբացառելով ամերիկյանը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 448

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ