Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արցախցիները կարիք ունեն ոչ միայն նյութական, այլև հոգեբանական աջակցության

Արցախցիները կարիք ունեն ոչ միայն նյութական, այլև հոգեբանական աջակցության
26.02.2025 | 16:34

Հայաստանի օրվա իշխանությունները այդպես էլ չհասկացան, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ոչ թե ժամանակավոր ֆինանսական օգնության կարիք ունեն, որը հիմնականում չի համապատասխանում նրանց իրական կարիքներին, այլ իրական կարիքների գնահատման հիման վրա տրված երկարաժամկետ լուծումների: Այդպես էլ այս իշխանությունները չհասկացան, որ այս մարդիկ կորցրել են իրենց տները, հարազատներին, հարազատ հողը: Արցախցիները կարիք ունեն ոչ միայն նյութական, այլև հոգեբանական աջակցության՝ նոր իրողություններին ադապտացվելու համար: Ի դեպ, այս դեզադապտացիան արդեն ձգձվող բնույթ է կրում և հղի է բազմաթիվ բարդություններով: Իսկ ընդհանուր առմամբ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարիք ունեն հաստատուն կենցաղի, զարգանալու հնարավորության և զգալու, որ իրենց կորստի ցավը համընդհանուր խնդիր է, այլ ոչ թե միայն իրենց անձնական ողբերգությունը:

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 2219

Մեկնաբանություններ