ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Մեր գրողի տարած պետական համակարգում մի պատվախնդիր դատախազ կամ քննիչ չգտնվեց

Մեր գրողի տարած պետական համակարգում մի պատվախնդիր դատախազ կամ քննիչ չգտնվեց
15.02.2025 | 15:39

Արդեն յոթերորդ դատախազն է ԱՄՆ-ում հրաժարական տալիս, ասելով, թե Արդարադատության դեպարտամենտը (մեր համակարգի հետ համադրած՝ նախարարությունը) իրենց հորդորել է (հանձնարարել, համոզել և այլն) Նյու Յորքի քաղաքապետ Ադամսի դեմ բացված հայտնի քրեական գործը կարճել, բայց նաև ինչ-որ պահի վերսկսելու հեռանկարով:

Սա այն հայտնի գործն է, որով Ադամսը կասկածվում է Թուրքիայից կաշառք վերցնելու մեջ՝ նաև կապված այն թուրքական առևտրային կենտրոնի հետ, որում մեզ ներկայացնող չհայը, Էրդողանի գիրքը ձեռքին, բերանը բաց նկարվել էր:

Դատախազներից մեկը մի սիրուն հրաժարականի նամակ էր գրել, որով ասում է, թե արդարադատությունը չի կարող ընտրված պաշտոնյայի դեմ կիրառվել՝ նրանից ցանկալի վարքագիծ կորզելու նպատակով: Ադամսին իբր Թրամփն է ուզում օգտագործել՝ ապօրինի միգրանտների թեմայով:

Օրենքի երկիրը սա է, ինստիտուտ ունեցող երկիրը սա է: Մեր գրողի տարած պետական համակարգում մի պատվախնդիր դատախազ կամ քննիչ չգտնվեց՝ այս հակահայ ստախոսին մերժի ու չկատարի դրա ապօրինի հրամանները:

Հետո էլ զարմանում ենք, որ պետություն չենք դառնում:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2137

Մեկնաբանություններ