Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Արցախյան առաջին պատերազմի ընթացքում մենք ստեղծել էինք զորեղ ռազմական մեքենա

Արցախյան առաջին պատերազմի ընթացքում մենք ստեղծել էինք զորեղ  ռազմական մեքենա
06.02.2025 | 14:49

Ուկրաինական բանակը անցնում է կորպուսային համակարգի։ Հայկական բանակում կորպուսային համակարգ էր ներդրվել դեռ առաջին արցախյանի ժամանակ։

Ուկրաինացիները նաև որոշել են, որ ոչ թե 0-ից նոր բրիգադներ հիմնեն, այլ արդեն գոյություն ունեցող և մարտական փորձով ստորաբաժանումներն աճեցնեն մինչև բրիգադային մակարդակ։ Այս մեթոդը նույնպես դեռ արցախյան առաջինի ժամանակ էր կիրառվում մեր կողմից գնդեր ու բրիգադներ ձևավորելու գործում։

Ռուսները հասկացել են, որ դիրք գրավոողներին պետք է տարանջատել դիրք պահողներից և ստեղծում են դիրք վերցնող 5-10-հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ 33 տարի առաջ՝ 92-ին, մեր բանակն էր այս մեթոդը կիրառում. հատուկ նշանակության փոքր խմբով կտրուկ հարձակումով վերցնում էին դիրքը, իսկ հետո այդ դիրք էր մտնում արդեն դիրք պահող ստորաբաժանումը։

Սա դեռ միայն մի մասն է։ Առաջին պատերազմի ընթացքում մենք ստեղծել էինք այնպիսի ռազմական մեքենա, որ, ինչպես դիպուկ արտահայտվել էր մեր դեմ կռվող չեչեն Բասաևը, հայերին հաղթելն անհնար է։ 94-ին Աֆղանստանից մոջահեդների ամբողջական գումարտակներ էին բերվել մեր դեմ կռվելու նպատակով, հետո ամբողջական ձևով էլ այդ անձնակազմն ինքնաթիռներով հետ ուղարկեցին Աֆղանստան, բայց արդեն՝ պառկած վիճակում։

Ռուսները, ուկրաինացիները, ֆիններն ու շվեյցարացիները դեռ պետք է շատ հաց ու պանիր ուտեն, որ հասնեն մեր ռազմական արվեստի մակարդակին։

Ինչպես Վազգենն էր ասում՝ մենք մեր ուժից ենք վախենում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4705

Մեկնաբանություններ