Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Սփյուռքի հանդեպ վերաբերմունքը պետք է փոխվի

Սփյուռքի հանդեպ վերաբերմունքը պետք է փոխվի
26.10.2024 | 06:55

Հայաստանի անկախացումից հետո երկրի իշխանավորների կողմից հայկական սփյուռքը դիտվել է որպես փողի մեծ քսակ, որի նվիրաբերած, Հայաստանին տրված գումարներից լիուլի գողացել են։ Սփյուռքահայ գործարարները քիչ գումարներ են ներդրել Հայաստանի տնտեսության մեջ, որովհետև Հայաստանում չկա ներդրումային ազատ միջավայր, ազատ մրցակցություն, արդար դատարան։ Շատ սփյուռքահայեր, կազմակերպություններ օգնել են Հայաստանում դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ կառուցել, դրանք վերանորոգել։ Ռուսաստանի հայ հարուստները առայժմ գերադասում են Հայաստանում եկեղեցիներ, խաչքարեր, հուշաղբյուրներ սարքել։ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղ կա, որտեղ տեղացի, Ռուսաստանում բնակվող հարուստները այժմ վերանորոգում են գյուղում գտնվող իրենց հարազատների գերեզմանները, նույնիսկ փոխում, թարմացնում շիրմաքարերը։ Հայաստանի անկախության առաջին տարիների համեմատ սահմանամերձ այդ գյուղի աշակերտների թիվը 7 անգամ կրճատվել է, գյուղի երեխաները Ռուսաստանի դպրոցներում են ուսանում։ Ճիշտ կլիներ, որ սահմանամերձ գյուղից սերված, ռուսաստանաբնակ հարուստները հայրենի գյուղում բիզնես ստեղծեին, համագյուղացիների համար աշխատատեղեր ստեղծեին, որ մարդիկ սահմանագոտուց, հայրենի շենից չարտագաղթեն։ Սփյուռքի դերը, սփյուռքի հանդեպ վերաբերմունքը պետք է փոխվի:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2571

Մեկնաբանություններ