Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստծո հանգիստը

Աստծո հանգիստը
08.05.2012 | 00:00

Մայիսի 8

Ես առաջնորդում եմ ձեզ։ Ճանապարհը բաց է։ Առանց երկմտելու առաջ ընթացեք։ Ես ձեր կողքին եմ։ Իմ ձայնը լսեք, լսեք Իմ ձայնը։ Իմ ձեռքն է կառավարում ամեն բան։ Մի մոռացեք, որ Ես ձեզ հետ ավելի լավ եմ գործում, երբ դուք հանգիստ եք։ Շատ հանգիստ արեք ձեր քայլերը, մի պարտականությունից մյուսին անցեք խաղաղ ու անշտապ` անցումների միջև ընկած ազատ ժամանակը հատկացնելով հանգստի համար ու աղոթքի։

Չափից դուրս զբաղված մի՛ եղեք։ Ձեռք զարկեք միայն այն գործերին, որ Ես եմ թելադրում։ Աստծո հանգիստը գտնվում է մի այնպիսի տարածքի մեջ, որ մարդու գործունեության սահմաններից այն կողմ է գտնվում։ Համարձակություն ունեցեք երբեմն մտնելու այդ սահմանից ներս. այդ ժամանակ իրոք ուրախություն և խաղաղություն կգտնեք այնտեղ։

Այն բոլոր գործերը, որոնք արդյունք են Աստծո հետ հանգստանալու, հավասարազոր են հրաշքի։ Դուք էլ ջանացեք ունենալ հրաշք գործելու ուժ և իշխանություն։

Իմացեք, որ ձեզ զորացնող Քրիստոսի շնորհիվ կարող եք անել ամեն բան։ Ոչ, դեռ ավելին. իմացեք, որ կարող եք ամեն բան անել Քրիստոսի շնորհիվ, որ հանգիստ է պարգևում ձեզ։

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ