Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Ասում են...

Ասում են...
22.12.2009 | 00:00

...թե Գագիկ Ծառուկյանի հրատապ մեկնումը Մոսկվա, ինչի պատճառով նա նույնիսկ չեկավ վաղօրոք հայտարարված մամուլի ասուլիսին, պայմանավորված է «մետրոպոլիայից» շտապ կանչով։ Ըստ շրջանառվող լուրերի, կրեմլյան որոշ շրջանակներ դժգոհ են Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունից և հույս ունեն ԲՀԿ-ն ներիշխանական ընդդիմության վերածելու միջոցով ազդել այդ քաղաքական կուրսի վրա։ Սակայն նրանք բավարարված չեն Ծառուկյանի և նրա կուսակցության վերջին շրջանի դերակատարությամբ։ Այն իմաստով, որ ԲՀԿ-ի նախագահը նախկինում խոստացել է, թե իր ազդեցությունն արտաքին քաղաքականության վրա կլինի էական և նույնիսկ որոշիչ, բայց գործնականում ոչինչ անել չի կարողացել։

Դիտվել է՝ 2859

Մեկնաբանություններ