Երևանի «Դվին» հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը հայտնում է Հայաստանում նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին: Իր տեսաուղերձում Արտակ Թովմասյանն ասում է, որ ազգն ականատես է լինում տնտեսական ու բարոյահոգեբանական խորը ճգնաժամի:
Եվրոպական «եռյակը» կոչ է անում Իրանին հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից և միջուկային օբյեկտներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մուտքի սահմանափակումներից՝ ասվում է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ։
Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել օտարերկրյա ներդրումների ծավալների մասին։ Նախարարությունը փորձել է առանձին փուլերով ներկայացնել մինչև իշխող կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնավարումը տնտեսությունում արձանագրված ոչ շոշափելի արդյունքները և նրա իշխանության տարիներին տնտեսական «նշանակալից զարգացումները», փոխանցում է Ermenihaber-ը։
ԵԱՏՄ կազմում գազի միասնական շուկայի պայմանագրի նախագիծը Ռուսաստանը կարող է ներկայացնել դեկտեմբերին կամ հունվարին՝ լրագրողներին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ավարտին:
Հայաստանում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը 2.8 տոկոսով թանկացել են: Այն հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի և շաքարավազի, յուղերի, բանջարեղենի 1.9-20.5 տոկոս գնաճով:
Օրինակ, մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը Ռուսաստան և այլ երկրներ հասցնել ավելի հարմար ճանապարհներով, քան հիմա է։ Կբացվեն թուրքական նավահանգիստները, կհայտնվեն շատ ավելի լայն հնարավորություններ։
Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիք»-ին հարցազրույցում ասել է, որ երկրաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություն է տեսնում։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...