Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այդպես էլ չսիրեցին ժամանակակից կապի միջոցները:
Անհիշելի ժամանակներից` Հին Հայաստանից սկսած, հարկադիր կատարողները հիմնականում չէին պատասխանում հեռախոսազանգերին: Նոր Հայաստանում խնդիրը համատարած բնույթ է կրում: Հալաբյան 41 ա հասցեի բարձրահարկ շենքում գործող ծառայության և ոչ մի հեռախոս չի պատասխանում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ԱՀԿ անդամ պետությունների դեսպանների առջև ունեցած ելույթի ժամանակ։հանդես է եկել մարդկությանը սպառնացող նոր համավարակի վերաբերյալ հերթական վախեցնող հայտարարությամբ: Այս անգամ միջազգային կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ այն կարող է սկսվել արդեն վաղը։
Թույլերը, իրենց քայլերն ու քաղաքականության նման ինչ-որ բան պլանավորելիս, պետք է հաշվի նստեն այն հանգամանքի հետ, որ ուժեղները պատրաստ են կորուստների գնալով պաշտպանել միայն այն, ինչ իրենց է պատկանում և պատրաստ են ինչ-որ չափով պաշտպանել նաև այն, ինչ որ պոտենցիալ ձևով հույս ունեն, որ իրենց է պատկանելու։
Փոքր էի: Մի օր էս նկարը տեսա գրքի մեջ: Մեր երաժիշտ հարևանը հարցրեց՝ գիտե՞ս՝ ով ա իրանցից ամենամեծ կոմպոզիտորը: Միանգամից ասեցի՝ Խաչատրյանը: Ասեց՝ չէ, Շոստակովիչը, հետո՝ Պրոկոֆևը, հետո՝ Խաչատրյանը: Շատ մեծ շոկ ապրեցի, ազգային ինքնասիրությունս վիրավորվեց, ասես՝ «Արարատը» հենց նոր 0-3 հաշվով պարտվել էր Տաշքենդի «Պախտակորին»:
«Գյումրիում մենք պետք է առաջադրենք մեր թեկնածուին: Մենք ամենաշատ ձայներն ենք հավաքել, զբաղեցրել ենք առաջին տեղը»,- այսօր ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Մեր հայրերը գրեթե ամենքն էլ մեծ ակնածությամբ ու պատկառանքով են արտահայտվել Տիրամոր մասին, անվանելով նրան՝ Աթո՛ռ փրկության, Աղբյու՛ր անսպառ լույսի, Անապական Կույս եւ Անապական տաճար, Առաքելություն կատարյալ. եւ հարյուրավորներ են այն սքանչելի բնորոշումները, որ տրվել են Տիրամորը: Հայտնի է, որ ողջ հավատացյալ մարդկության համար Տիրամայրը ամենամեծ սուրբն է եւ անգամ մեծ սրբերը իրենց հերթին նրա բարեխոսություններով են առավել արժանավորվել Քրիստոս Տիրոջը մոտենալ:
Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Մասնավորապես, Թրամփը նշել է. «Հայաստան, Ադրբեջան-մենք այնտեղ հրաշք գործեցինք, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է նպատակին, եթե ոչ արդեն վերջնական հանգուցալուծմանը...