Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    09.05.2014| 00:36
    Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ գալ Քեզ մոտ, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    09.05.2014| 00:35
    Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում և առավոտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դեպի Աստված։
  • Աղոթարան

    Աղոթարան

    06.05.2014| 00:03
    Աղբյո՛ւր անմահության, բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարության արտասուքներ, ինչպես պոռնիկին, որպեսզի լվանամ իմ հոգու մեղքերն աշխարհից ելնելուց առաջ, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    06.05.2014| 00:02
    Երբ ձեր ամանների մեջ քսան քոռ գարի էիք լցնում, բայց տասը քոռ էր լինում, ձեր հնձանների մեջ խաղող էիք լցնում՝ հիսուն մար գինի հանելու համար, բայց քսան էր լինում։
  • Խոկման արարողություն

    Խոկման արարողություն

    05.05.2014| 23:58
    Մայիսի 6-ին` ժամը 18:30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի կունենա հերթական «Խոկման» արարողությունը: «Խոկման» արարողության ընթացքում «Կանաչ կիրակի» թեմայի շուրջ քարոզ կլինի, որից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթ կունենան:
  • Սփյուռքի թեմերի երկու հոգևորականներ կարգալույծ են հռչակվել

    Սփյուռքի թեմերի երկու հոգևորականներ կարգալույծ են հռչակվել

    01.05.2014| 14:56
    Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մխիթար աբեղա Գուտուզյանը (Արգենտինայի Հայոց թեմ)՝ եկեղեցականի հնազանդության ուխտը դրժելու համար:
  • Եղեռնից Աստծո զորությամբ փրկված աստանդական հայ ընտանիքի զարմանալի պատմությունը

    Եղեռնից Աստծո զորությամբ փրկված աստանդական հայ ընտանիքի զարմանալի պատմությունը

    29.04.2014| 12:02
    Աշխարհում այժմ ապրող հայի տեսակն ու սերունդը միայն Աստծո հրաշք կարելի է համարել։ Հայ ժողովրդին ապրեցնող Հովվի զորության մասին կարդանք այս վկայությունն ու փա՜ռք տանք ամենազոր Աստծուն… Հայաջինջ քաղաքականության բոթը սկսեց տարածվել Արևմտյան Հայաստանով մեկ։
  • Աղոթարան

    Աղոթարան

    29.04.2014| 00:12
    Մոլորյալներին դարձի՛ բերող, հե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերս և գործեմ արդարություն, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    29.04.2014| 00:12
    Վախեցե՛ք Տեր Աստծուց, քանի որ մոտիկ է Տիրոջ օրը, որովհետև Տերը պատրաստեց իր զոհերը և հրավիրեց իր հրավիրյալներին։ «Կլինի այնպես, որ Տիրոջ զոհի օրը կպատժեմ իշխաններին, թագավորի տունը և բոլորին, ովքեր օտար զգեստ են հագել։
  • Հռոմի երկու պապերը սրբադասվեցին

    Հռոմի երկու պապերը սրբադասվեցին

    27.04.2014| 22:22
    «Հռչակում ենք սուրբ և երանելի Հովհաննես XXIII-ին և Հովհաննես Պողոս II-ին և դասում ենք նրանց սրբերի կարգին ու սահմանում ենք, որ յուրաքանչյուր եկեղեցում նրանց պետք է խոնարհվեն իբրև սրբերի: Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու»,- լատիներեն ասաց Ֆրանցիսկոս պապը՝ սրբերի դասին հավելելով լեհ Կարոլ Վոյտիլային և իտալացի Անջելո Ջուզեպե Ռոնկալիին: