-
14.02.2014|
00:23
Լսեցե՛ք ինձ, ո՛վ սրբեր, ծաղկեցե՛ք վարդենու նման, որ աճում է հոսող ջրերի մոտ։ Անուշահոտ կնդրուկի նման հո՛տ բուրեցեք։ Ծաղկեցե՛ք շուշանի նման, հո՛տ տարածեցեք, օրհնության ե՛րգ երգեցեք, Տիրո՛ջն օրհնեցեք իր բոլոր գործերի մեջ։
-
13.02.2014|
16:10
Հազարավոր քրիստոնյա ուխտագնացներ շտապել են Իսրայելի Մաալոտ Թարշիհա քաղաք, որի բնակիչներից մեկի տանը հրաշք է կատարվել: Daily Mail-ը հաղորդել է, որ Օսմա Խուրիի հյուրասենյակում դրված Մարիամ Աստվածածնի արձանն անսպասելիորեն սկսել է «արտասվել»՝ աչքերից արցունքների փոխարեն յուղ թափելով: Տանտիրուհին ասել է, որ արձանն իր հետ խոսել է ու խնդրել չվախենալ:
-
13.02.2014|
15:23
Այսօր՝ ժամը 19-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հարակից տարածքում տեղի կունենա Տյառնընդառաջի տոնի առիթով նախաձեռնված 10-օրյա միջոցառումներն ամփոփող համերգային ծրագիր: Կմասնակցեն Ալլա Լևոնյանը, Արսեն Գրիգորյանը, Սոֆի Մխեյանը, Դավիթ Ամալյանը, «Կարին» պարախումբը, «Հայ աստղեր» պարային համույթը, «Հավատամք» երգչախումբը և «Հավատամք» պարախումբը:
-
12.02.2014|
13:55
Փետրվարի 12-ին Տյառնընդառաջի տոնին նախընթաց 10-օրյա միջոցառումների շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամում էր հյուրընկալվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը՝ առաջնորդությամբ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի։ Հիմնադրամում կատարվեց Տնօրհնեքի արարողություն, օրհնվեցին քրիստոնեության խորհրդանիշներ հացն ու գինին և բաժանվեցին երիտասարդներին ու հիմնադրամի աշխատակիցներին։
-
11.02.2014|
10:50
Մարդկության պատմության կարևորագույն իրադարձություններից է Հիսուսի փորձությունն անապատում: Առաջին հայացքից թվում է մի սովորական պայքար մարդու և խավարի ուժերի միջև, բայց իրականում այդ հոգևոր պատերազմում Հիսուսի հաղթանակը շրջադարձային նշանակություն ունեցավ մարդկության համար, և խավարի հրեշտակը լիովին պարտված ու ջախջախված հեռացավ:
-
11.02.2014|
00:58
Նայեա, Տէր, ի մերկութիւն անձին իմոյ զոր կողոպտեաց թշնամին, և այժմ խայտառակ և ամօթալից կամ առաջի քո աստուածային գթութեանդ, մարդասիրեա և զգեցո ինձ զհանդերձ հարսանեաց, և մոյծ և ուրախացո զիս ի կոչումն բազմելոց քոց։
-
11.02.2014|
00:57
Երանելի է այն հարուստը, որ անարատ գտնվեց և չգնաց ոսկու հետևից։ Ո՞վ է նա, երանի տանք նրան, քանզի զարմանալի բաներ արեց իր ժողովրդի մեջ։
-
07.02.2014|
12:29
Շատ չի անցել այն օրից, երբ արտերկրի հայոց մշակութային աստղերը միասնական մտքով ու սրտով տոգորված նամակ հղեցին մեր կառավարությանն ու իշխանավորներին, որ իրենց գեյ-եղբայրների խաթրին չկպչենք այստեղ՝ Հայաստանում, ու կանաչ ճանապարհ հարթենք իրենց սեռապղծական հաճույքներն անարգել բավարարելու համար։
-
07.02.2014|
11:58
Մի երիտասարդ անհամբեր աջ ու ձախ է գալիս-գնում եկեղեցու մոտ: Քահանան մոտենում է ու հարցնում.
-Ի՞նչ է պատահել։
-Երեկ այստեղ Աստծուն հանդիպեցի: Ասաց, որ խնդրանքս կկատարի և այսօր հենց այստեղ կուղարկի իմ պահապան հրեշտակին, որպեսզի ինձ տանի իմ երազանքների հեռավոր քաղաքը,- պատասխանում է մեծ սպասումներով լի երիտասարդը:
Մի քանի րոպե անց ճռալով, դանդաղ մի սովորական սայլ է մոտենում: Այն կանգնում է: Աչքի չընկնող հանդերձանք հագած սայլապանն ասում է.
-
07.02.2014|
11:50
«Իրատես de facto»-ի նախորդ երեք համարներում (2013 թ. 81-րդ, 82-րդ և 2014 թ. 1-ին համարներում) անընդմեջ կարդացինք Հուդայի համբույրի ու նրա նենգության մասին։ Փորձենք հնարավորինս լրացնել այդ կարդացածը, որպեսզի ամբողջացնենք Հուդայի պատկերը։