-
31.01.2014|
00:43
Ճանապարհորդող մարդը շատ բան իմացավ, և բազմափորձ մարդը խելամտորեն է պատմում։ Ով փորձառու չէ, քիչ բան գիտի, իսկ ճանապարհորդողը կմեծացնի իր գիտելիքը։ Շատ բան տեսա իմ պանդխտության ժամանակ, և իմ իմաստությունն ավելին է, քան իմ խոսքը։ Շատ անգամ մահու չափ վտանգվեցի և փրկվեցի իմ փորձառությամբ։
-
27.01.2014|
11:59
Վատիկանում կիրակնօրյա քարոզից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հովհաննես Պողոս պապի օրինակով երեխաների հետ երկու սպիտակ աղավնի է երկինք ուղարկել` որպես խաղաղության նշան: Աղավնիների վրա, սակայն, անմիջապես հարձակվել են ճայերն ու ագռավները:
-
27.01.2014|
11:56
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ աղոթում է Ուկրաինայում այս օրերին բոլոր մահացածների և նրանց հարազատների համար:
Առաքելական պալատի պատուհանից ելույթ ունենալով կիրակնօրյա Angelus քարոզով՝ նա ցանկություն է հայտնել, որ «մարդկանց սրտերում գերակայի խաղաղության և համընդհանուր բարօրության փնտրտուքի ոգին»:
-
27.01.2014|
11:52
Հունվարի 26-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
-
24.01.2014|
13:09
Մի հողագործ եզները լծած, իր մեծ գութանով արտերն է հերկում: Նայում է երկնքին ու մտածում. «Տեր Աստված, հուսով եմ, որ այս տարի ինչ էլ ցանեմ, առատ բերք կունենամ և անցյալ տարիների երաշտից ու անհաջողություններից կխուսափեմ»:
-
24.01.2014|
13:08
Աստվածաշնչի ամենավերջին գիրքը, որը կոչվում է «Հովհաննեսի հայտնություն», իր խորհրդաբանական պատկերներով ու նկարագրությամբ մշտապես մարդկանց գրավել է և ապագայի վերաբերյալ մարգարեական նկարագրությամբ հետաքրքրել, թեև համարվել է ամենադժվար մեկնելի գիրքը: Այն գրել է Հովհաննես առաքյալը Եգեյան ծովում գտնվող Պատմոս կղզում:
-
-
-
23.01.2014|
23:24
Իսրայելում հնագետները հայտնաբերել են խճանկարներով զարդարված 1500-ամյա տաճար: Իսրայելի հնագիտության վարչությունը տարածքն ուսումնասիրում էր նոր շրջանում շինարարություն սկսելու համար:
-
21.01.2014|
11:02
Երբ մարդ ընդունում է քրիստոնեական հավատքը, Աստծուց ստանում է հավիտենական կյանքի պարգևը: Հավատքը կյանք է, և կյանքը պետք է ապրել, այլ ոչ թե պարզապես հավատալ: Ապրել հավատքով, նշանակում է ընթանալ ըստ Սուրբ Հոգու: Սբ. Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված իր նամակի 8-րդ գլխում հանգամանալից կերպով բացատրում է, թե ինչպիսին պետք է լինի քրիստոնյայի կյանքի ճանապարհը: Նա բացատրում է, որ հրեական օրենքը դատապարտում է: