Փորձը ցույց է տալիս, որ ընտրություններին ցանկացած ընտրատեղամասում «կանգնելուց», ընտրություններին հետևելուց առավել հետաքրքիր է, երբ շրջում ես փողոցներով, լսում մարդկանց բազմաբնույթ խոսակցությունները:
Աբովյան քաղաքի թիվ 28/19, թիվ 28/20, թիվ 28/18, թիվ 28/15 ընտրատեղամասերում ՀՀ նախագահի ընտրությունների օրը նույն պատկերն էր: Ամենուր վստահված անձինք ուներ միայն Սերժ Սարգսյանը, իսկ ՀՀ նախագահի մյուս թեկնածուները` ոչ:
ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրություններում քվեարկության մասնակցության թիվը՝ ժամը 17-ի դրությամբ: Ըստ այդմ, մինչեւ ժամը 17-ը քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 49.81 տոկոսը՝ 1 մլն 259 հազար 374 մարդ:
Էրեբունու13/19–ի ընտրատեղամասում «Ժառանգության» վստահված անձի տեղեկացմամբ, բազմաթիվ խախտումներ է նկատել։ Երբ փորձել է այդ մասին զգուշացնել հանձնաժողովի անդամներին, վերջիններս ուշադրություն չեն դարձրել։
Թիվ 2/07 ընտրատեղամասի մուտքի մոտ մեզ դիմավորեցին էքզիթ փոլ անցկացնող երկու երիտասարդ աղջիկներ։ Նրանք մոտենում էին ամեն 7-րդ ընտրողին և առաջարկում լրացնել ևս մեկ քվեաթերթիկ։ Հարցումն անանուն է։
Նախագահի ընտրություններում արձանագրվում են ոչ միայն սովորական, այլև «առանձնահատուկ» խախտումներ: ԳԱԼԱ հեռուստաընկերության փոխանցմամբ, գյումրեցի մի քաղաքացի ընտրելիս ծրարի մեջ դրել է նաև հինգ հազար դրամ` քվեաթերթիկի վրա գրելով. «Չեմ վաճառվում, փոխանցեք Սերժ Սարգսյանին»:
Ինչով են զբաղված թեկնածուները` քվեարկելուց հետո. Հրանտ Բագրատյանն իր նախընտական շտաբում հետևում է ընտրությունների ընթացքին` ասացին: Նրանց շտաբում շատ մեծ ելումուտ էր: Դեռ չգիտեին, թե ինչ է անելու Բագրատյանը երեկոյան:
«...Բայց օրենքը թույլ չի տալիս»,- քվեարկելուց հետո ասել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` նկատելով, որ ինքը քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես միշտ, ընտրության էր եկել ամբողջ ընտանիքով և բարձր տրամադրությամբ: Լրագրողներին նա ասել է, որ ընտրությունները հանդարտ են ընթանում, բոլոր դիտողոքւթյուններն ու առաջարկությունները լինելու են իրենց ուշադրության կենտրոնում:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...