Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Кто этот потерпевший»

«Кто этот потерпевший»
30.05.2012 | 04:02

Ընտրություններից հետո ՀՀԿ-ն «մանրամասնորեն սիրում էր էս հայրենիքը»: Յուրաքանչյուր համայնք մեկ օր հավաքվում ու հետընտրական միջոցառում էր անցկացնում: Երևանի և Էջմիածնի ՀՀԿ կառույցների միջոցառումներին մշտապես ներկա է եղել նաև ՀՀԿ-ի առաջնորդը: Մալաթիա-Սեբաստիայի միջոցառման ժամանակ իր զրուցակիցներից մեկի հետ Սերժ Սարգսյանն իրեն ոչ հատուկ բացվել-անկեղծացել է. «Մեկ-մեկ մարդ պետք է խմի. չխմողները շատ վտանգավոր մարդիկ են, նրանք վախենում են խմել, որովհետև մութ մտքեր ունեն, ու երբ խմում են, իրենց ծրագրերը մատնում են, դրա համար էլ վախենում են»:
Ո՞Ւմ է նկատի ունեցել նախագահը, «Кто этот потерпевший» չի ասել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ