Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Չպոմիդորեցին» ու «չձվեցին»

«Չպոմիդորեցին»  ու «չձվեցին»
11.10.2013 | 00:50

Մեր տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանի հայտնի հարցը տարակուսանք է առաջացրել ոչ միայն հայաստանյան պատվիրակության, այդ թվում` նրա ընդդիմադիր ներկայացուցիչների մեջ. կոնկրետ Արմեն Ռուստամյանը տիկնոջն ասել է` դա ընդամենը հիստերիկության դրսևորում էր, որը զրոյացրեց ընդդիմությանը (համանման կարծիքի է եղել անգամ ՀԱԿ ներկայացուցիչը), այլև դահլիճում ներկա այլ երկրների պատգամավորները չթաքնված իրոնիկ ժպիտով են նայել ասիական մաներայով` եվրոպաներում սեփական երկրի ու նախագահի վրա «հարձակված» կնոջ ուղղությամբ:
Հարցը տալուց հետո տիկին Զարուհին նստել է իր տեղը, քիչ հետո ձեռներն առել գլխի մեջ ու բարձրաձայն հարցրել է. բայց ես հնչեցրի՞ Մաքսային միություն բառերը, իմ հարցի մեջ կա՞ր Մաքսային միություն տերմինը: Տիկինը, փաստորեն, չէր կատարել իր մաքսիմում ծրագիրը: Նա «յոթանասուն միլիոն եվրոն» պետք է հնչեցներ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ֆոնին, որ կարողանար ապացուցել, որ իր նման պահվածքի «հանձնառությունը» Եվրոպայից է եղել և ոչ Հայաստանից` «հետքերը» թաքցնելու համար: Ոչ միայն, նաև անհրաժեշտության դեպքում նույն Եվրոպայից պաշտպանություն ստանալու համար, որպես Մաքսային միությանը դեմ պատգամավոր, եթե Հայաստանում որոշեին այդ հարցի համար «լինչի» ու «պոմիդորի» ենթարկել իրեն:
Փաստորեն, տիկին Զարուհին բոլոր ծրագրերը տապալել է. չի կատարել իր հանձնառությունը պատշաճ ձևով, որ բոլորը հասկանային, որ ինքը կենցաղի «գետնին» վրա չի հարցը տվել, այլ շատ քաղաքականն է, զի այրվում է Յուրոփի դարդով: Եվ ապա` իրեն «չպոմիդորեցին» ու «չձվեցին»: Ավելին` ինքը մատնեց իրեն` ՀՀ պատվիրակության անդամների մոտ իր անկեղծ խոստովանությամբ։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ