Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Նախարարները չխոսեցին Քոչարյանից, կխոսեն ծրագրերից

Նախարարները չխոսեցին Քոչարյանից, կխոսեն ծրագրերից
09.01.2014 | 16:09

Պարզվում է` նախարարներն ու փոխնախարարները ևս մտադիր չեն մեկնաբանություններ տալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին և պաշտպանել իրենց ղեկավարին` վարչապետին: Այսօր` տարեսկզբի կառավարության առաջին նիստից հետո, նրանք լրագրողների այդ հարցի պատասխանից խուսափել են: Իսկ մինչ այդ վարչապետը հրահանգել է նախարարներին հանրությանը ներկայացնել այս տարվա գերակա խնդիրները և գործողությունների ծրագիրը: Այլ խոսքով` առաջիկայում գերատեսչությունների ղեկավարներն ասուլիսային «մարաթոնի» են պատրաստվելու:

Նիստում առողջապահության նախարարը դեմ դուրս եկավ իր կուսակիցներին: ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների առաջարկած օրենքի նախագծին Դերենիկ Դումանյանն առաջարկեց բացասական եզրակացություն տալ: Այն առնչվում էր թունդ ալկոհոլային խմիչքների գովազդին: ՀՀԿ-ական պատգամավորներն առաջարկել էին 20%-ից բարձր սպիրտ պարունակող խմիչքների գովազդը, բացի կոնյակից, արգելել: Վարչապետը, վատ նապադեպ որակելով իրենց կուսակիցների նախագծի մերժումը, առաջարկեց վերստին քննարկել նախաձեռնության հեղինակների հետ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ