ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Թողեք նախարարը որոշի

Թողեք նախարարը որոշի
24.01.2014 | 00:07

«Իրատես de facto»-ի նախորդ համարում գրել էինք, որ ցմահ դատապարտվածները բազմաթիվ նամակներ են գրել արդարադատության նախարարին, որպեսզի վերջինս այցելի իրենց, սակայն ապարդյուն։ Այսօր, կառավարության նիստից հետո, ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք` ինչո՞ւ չի արձագանքում դատապարտյալների խնդրանքին։


-Նախարարն ինքն է որոշում՝ որ խնդիրներին անձամբ լուծում տա, որին` ծանոթանալու համար իր ներկայացուցչին ուղարկել:
-Ցմահների խնդիրն արժանի չէ՞ նախարարի ուշադրությանը:
-Թե նախարարը ոնց է իր աշխատանքները կարգավորում, թողեք ինքը որոշի: Նախարա՞րն է գնում, իր խորհրդակա՞նը, թե՞ օգնականը՝ նախարարն է որոշում:
-Տեղյա՞կ եք ցմահների խնդիրներին։ Նրանք պնդում են, թե նախարարությունն այդ ուղղությամբ որևէ քայլ չի անում:
-Իհարկե, տեղյակ եմ: Իրենք բազմիցս ինձ տարբեր նամակներով դիմել են:
-Ցմահ դատապարտվածների առնչությամբ օրենքի նախագիծը ե՞րբ է քննարկվելու ԱԺ-ում:
-Չեմ կարող ասել:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ