Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Նախագահականում էլ են դժգոհ

Նախագահականում էլ են դժգոհ
17.02.2014 | 23:14

Մինչ երկրի ղեկավարը խոսում է տարբեր ոլորտներում աշխատավարձերի բարձրացման մասին, պարզվում է, սեփական կառույցում այդ խնդիրը ևս առկա է, ու բողոքողների պակաս էլ չկա:
Նախագահականի որոշ աշխատակիցներ մեզ հետ զրույցում անկեղծացան, թե անունն է հնչեղ, իրականում «տակը» բան չկա: Վարչությունների և ծառայությունների աշխատակիցները չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել, քանի որ իրենց անմիջական ղեկավարների հետ խնդիրներ կունենան: Ավելին, նրանց պնդմամբ, Սերժ Սարգսյանն անգամ տեղյակ էլ չէ, որ իր ենթակաները դժգոհ են իրենց աշխատավարձերից, քանի որ ծառայությունների, վարչությունների ղեկավարները չեն ցանկանում այդ «աննշան» խնդրով ծանրաբեռնել երկրի ղեկավարին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ