ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ալիկ Սարգսյանը մեղադրեց Վլադիմիր Գասպարյանին

Ալիկ Սարգսյանը մեղադրեց Վլադիմիր Գասպարյանին
24.05.2014 | 12:41

«Եթե ոստիկանությունը տեղում լիներ, ապա գործը սրան չէր հասնի»,-այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վերնիսաժի մոտ կատարված դեպքերին, ասել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ըստ էության, կատարվածի հիմնական մեղավոր համարելով ոստիկանությանը: Ավելին, Սարգսյանը նաև գործով մեղադրողին է պաշտպանել` հայտարարելով, թե ինքը ևս նույն կերպ կվարվեր: «Եթե մի բան, որը կարող է տեղի ունենալ ցանկացած նորմալ մարդու հետ, կրթված, հավասարակշռված, հանգիստ հոգեվիճակ ունեցող մարդու հետ, նշանակում է, որ այդ արարքին պետք է ըմբռնումով մոտենալ։ Ես խոսել եմ ականատեսների հետ, և նրանք ինձ պատմել են իրականությունը։ Ես ցանկացած տղամարդու կհարցնեմ, եթե կնոջդ ներկայությամբ քեզ ստորացնեն, ծեծեն, ամենավերջին հայհոյանքները տան, եթե երեխադ զրկվի նույնիսկ խոսելու հնարավորությունից, հարգելի հայ մարդ, դու ո՞նց կվարվես,- նշեց նա` ընդգծելով,-ես չեմ ուզում ինձ այս իրավիճակում պատկերացնել, բայց եթե այնպես լիներ, որ չկարողանայի իմ ֆիզիկական ուժով հաղթել, ապա ինքս էլ զենք կգործադրեի, բայց իմ օրինական զենքը։ Ինձ կպաշտպանեի իմ օրինական զենքով, բայց ոչ բոլորն ունեն այս հնարավորությունը»։
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, վերնիսաժում կրակել էր և վիրավորել հինգ քաղաքացու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ