ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Վախենում են մտնել այդ դաշտը

Վախենում են մտնել այդ դաշտը
17.03.2015 | 00:16

Այսօր դժվար հանդիպես մի քաղաքացու, որ գոհ լինի հայկական հեռուստաընկերությունների տված «արտադրանքից»: Չկան հստակ չափորոշիչներ՝ որտե՞ղ են սկսվում և ավարտվում ագրեսիան, բռնությունը, անճաշակությունը և այլն: Մեր տեղեկություններով, ոլորտը կարգավորելու համար և՛ հեռուստաաշխարհի, և՛ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները վախենում են այդ «գետը» մտնելուց, որովհետև շատ դժվար է, օրինակ, սահմանել, տալ ձևակերպում՝ որն է բռնությունը, այսինքն՝ այսինչ հաղորդումը եթերազրկել` պատճառաբանելով, թե նրանում բռնություն կա:
Այս բարդ իրավիճակից ելնելով, տևական ժամանակ է, առկախվել են հեռուստաեթերի չափորոշիչներին առնչվող օրենքի մշակումը և ԱԺ օրակարգ բերելը: Մտավախություն կա նաև, որ այն տարակարծությունների ու քննադատությունների մեծ ալիք կբարձրացնի: Առայժմ ձեռնպահ են մնում իրավիճակի թեժացումից, սակայն սա հարցի լուծում չէ, առավել ևս այն պարագայում, որ երբեմն որոշ հաղորդումներ բացասական ազդեցություն են ունենում մարդկանց նյարդերի վրա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ