Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ապրիլի 24-ից հետո ՌԴ-ի՞, թե՞ ԱՄՆ-ի կշիռը կմեծանա

Ապրիլի 24-ից հետո ՌԴ-ի՞, թե՞ ԱՄՆ-ի կշիռը կմեծանա
22.04.2015 | 15:43

Ինչպես և սպասվում էր` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլիքսանչորսյան իր ելույթում չի արտասանի «ցեղասպանություն» բառը, այլ խոսքով` հայերի նկատմամբ իրագործված մեկդարյա ոճիրը սևամորթ ղեկավարը չի ճանաչի: Եթե նախորդ տարիներին այս առումով բավականին մեծ հետաքրքրություն կար, թե ինչ կասի ԱՄՆ-ի նախագահը, այս անգամ ոչ մեկը ոչ մի ակնկալիք չուներ: Բոլորին արդեն ակնհայտ է, որ Օբաման շատ վաղուց հեռացել է նախկինում տված իր խոստումից: Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները մասնավոր զրույցներում փաստել են, որ իրենք նախկինի պես մեծ ջանքեր չեն էլ գործադրել, որ Օբաման այդ բառը արտաբերի: Պատճառը, ըստ նրանց, ոչ միայն վստահությունն էր, որ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությունը հակաթուրքական քայլ չի անի, այլև վերջին զարգացումների արդյունքում ԱՄՆ-ի համար առավել «թանկ» են Թուրքիայի, քան Հայաստանի հետ հարաբերությունները:

Այս ֆոնին ՌԴ ղեկավարի ներկայությունը ապրիլի 24-ին ուշագրավ է այնքանով, որ Հայաստանում ուժային «նժարը» ծանրանալու է հօգուտ ՌԴ-ի: Դիվանագիտական մեր աղբյուրի պնդմամբ, Ռուսաստանը նախագահի մակարդակով չէր ներկայանա, եթե տարեսկզբին Գյումրիի հայտնի ողբերգական դեպքերից հետո հակառուսական տրամադրությունները Հայաստանում այդքան սրված չլինեին: Սա Ռուսաստանի համար նախ և առաջ քաղաքական քայլ էր` իր դիրքերը տարածաշրջանում ամրապնդելու առումով: Իսկ Օբամայի հերթական անհաջող ելույթը Ռուսաստանին Հայաստանում հզորանալու գործում լավագույն նվերը կլինի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ