Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Նավթի համաշխարհային գները նորից սկսել են նվազել

Նավթի համաշխարհային գները նորից սկսել են նվազել
01.06.2015 | 15:02

Նավթի համաշխարհային գները նորից սկսել են նվազել՝ մայիսի 29-ին կտրուկ աճից հետո: Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,44 տոկոսով՝ հասնելով 65,15 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,68 տոկոսով՝ հասնելով 59,89 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Դիտվել է՝ 2235

Մեկնաբանություններ