Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ձեր «քթից» այն կողմ նայեք

Ձեր «քթից» այն կողմ նայեք
18.09.2015 | 00:49

Հանգստից վերադարձավ ԱԺ բազմաչարչար պատգամավորական դասը: Սահմանադրություն քննարկեց ու չհասցրեց ավարտել հերթական նիստում, արտահերթ հրավիրեց: Սահմանադրությունը սահուն «ընդմիջվեց» հայտարարություններով ու ԱԺ-կառավարություն հարցուպատասխանով: Թվում էր, այս խորհրդարանի որակական «տվյալների» վրա այլևս զարմանալ պետք չէ, բայց պարզվում է` էլի զարմանալու բաներ կան:
Մինչ խորհրդարանն ամառային «թմբիրի» մեջ էր ու մասամբ միայն աշխատանքային «կարգավիճակում», բավականին ուշագրավ զարգացումներ եղան Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտում, ԵԱՏՄ շրջանակներում, շփման գծում, էլ չենք ասում դրսի մարտահրավերները, ազդակները: Սակայն խորհրդարանի առաջին քառօրյայի ընթացքում պատգամավորներին ամենևին չէին հետաքրքրում արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերը, միայն լոկալ հարցեր էին բարձրացնում: Թարսի պես էն արտգործնախարարին էլ հազիվ էին «դրսից» տուն բերել:
Եթե այսպիսի «արտքաղաքական» լռությունը իշխանության հարցում խիստ հասկանալի է, ապա ընդդիմության պարագայում՝ խիստ անտրամաբանական: Հասկացանք, որ ներքին խնդիրները կարելի է հաճախ «ինտրիգների» վերածել ու հարց տալ միայն ընդդիմադիր կեցվածքն ընդգծելու համար, նախապես իմանալով իշխանության պատասխանը, բայց Հայաստանի խնդիրները միայն տեղական նշանակության հո չե՞ն:
Այստեղ են ասում` «սեփական քթից այն կողմ չեն տեսնում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ