Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Լիբերալներից ով է պահանջված

Լիբերալներից ով է պահանջված
07.10.2016 | 00:56

Խորհրդարանում «ընդդիմադիր-անհատներն» արդեն իրենց հետագա ճակատագրի առնչությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Լիբերալները բանակցությունների փուլում են։ Մեր տեղեկություններով, Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը որոշել են միասին գնալ ընտրությունների (Բագրատյանն «Ազատ դեմոկրատների» ցուցակում է ընդգրկվելու)։


Ի դեպ, լիբերալների ցուցակում, մեր տեղեկություններով, լինելու է նաև Դավիթ Շահնազարյանը։ Խորհրդարանական մյուս արևմտամետներից ոչ ոք, ամենայն հավանականությամբ, չի լինի այս միավորման մեջ։ Բաց է մնում հատկապես նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի հարցը. չնայած նախկին պաշտոնյայի կապերին և ընկերական հարաբերություններին, մեր տեղեկություններով, նա պահանջված չէ ո՛չ իշխանական թևում, ո՛չ ընդդիմադիր հատվածում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ