Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Իմ և Ռոբերտի ընկերության մեջ սեպ խրելու փորձն անմտություն է»

«Իմ և Ռոբերտի ընկերության մեջ սեպ խրելու փորձն անմտություն է»
24.02.2017 | 01:26

«Իրատեսի» նախորդ համարում տպագրված «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում» լուրի առնչությամբ նույն օրը խմբագրություն զանգահարեց Երևանի քաղաքապետի խորհրդական ԱՐԱՅԻԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ, և նշեց, թե ընթերցողին հրամցվածը բացարձակ ապատեղեկատվություն է և որևէ աղերս չունի իրականության հետ:


«Ես, իհարկե, հասկանում եմ, հատկապես այս փուլում, նման ապատեղեկատվություն շրջանառության մեջ դնելու նպատակը, սակայն իրականությունն այն է, որ ես և Ռոբերտ Սարգսյանը մտերիմ ընկերներ ենք: Նման տեղեկություններ տարածողները թող իմանան, որ նման «վառ» երևակայությամբ իմ և Ռոբերտի ընկերության մեջ սեպ խրելու իրենց նպատակը հաստատ չի հաջողվել ու չի էլ հաջողվելու: Նույնիսկ եթե դա նրանց լուրջ ցավ է պատճառում»,- նշեց Արայիկ Քոթանջյանը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ