Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Գարդասիլի» պարտադիրը պարտադիր չէ

«Գարդասիլի» պարտադիրը պարտադիր չէ
04.12.2017 | 19:38

Հաճախ որևէ խնդրի շուրջ տարիներով ծավալված կրքոտ բանավեճը կարող է հանգուցալուծվել շատ պարզ մի հարցադրումով: Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանին հարցրինք՝ «Գարդասիլի» պատվաստումը պարտադի՞ր է, մարդը կարո՞ղ է հրաժարվել այդ պատվաստումից, թե՞ ոչ: «Իհարկե, կարող է հրաժարվել: Պարտադիր ասվածը վերաբերում է մանկաբույժներին կամ ընտանեկան բժիշկների կողմից ծնողների իրազեկմանը: Մասնավորապես պետք է տեղեկացնեն՝ ինչի դեմ ենք պատվաստում և ինչ ենք ակնկալում ստանալ արդյունքում, որոնք են պատվաստման և չպատվաստման ռիսկերը: Բոլոր դեպքերում, ծնողն է որոշում՝ պատվաստե՞լ, թե՞ չպատվաստել իր երեխային, չպատվաստման դեպքում գրում է հրաժարական»:

Այլ կերպ ասած, այն, ինչ պարտադիր է առողջապահության նախարարությանը, պարտադիր չէ ժողովրդի համար: Իսկ այն, որ ծրագիրը պարտադիր է նախարարության համար, շատ տրամաբանական է, քանի որ 1994-ից հաստատված է իմունիզացիայի ծրագիրը, որը գործնականում մեծ թափ հավաքեց 2006-ից: Մասնագետների գնահատմամբ՝ այդ ծրագրի արդյունքում զինված ուժերում կանխարգելվել են մենինգիտը, տուբերկուլյոզը, տուլարեմիա հիվանդությունները: Իսկ ընդհանրապես, բնակչության շրջանում պատվաստումները կանխարգելել և կանխարգելում են դիֆտերիան, կարմրուկը, կարմրախտը, փայտացումները և այլն: Իհարկե, մասնագետները նշում են, որ «Գարդասիլը» կնպաստի արգանդի վզիկի քաղցկեղի նվազեցմանը, սրան զուգահեռ կան նաև հակառակ պնդումներ: Այդ հարցը թողնելով մասնագետների քննարկմանը, նշենք, որ մարդն ազատ է իր ընտրությամ մեջ, և ծնողն ինքը կարող է որոշել՝ պատվաստե՞լ իր երեխային, թե՞ ոչ:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ