ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Պաշտոնանկության հարցը փակված է

Պաշտոնանկության հարցը փակված է
09.02.2018 | 03:13

Տևական ժամանակ շրջանառվում էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրաժարականի մասին լուրը, անգամ հավանական թեկնածուների անուններ էին նշվում: Մամուլը գրեց նաև, թե գեներալների ու որոշ պաշտոնյաների հավաք է եղել, որոնք դժգոհել են Վիգեն Սարգսյանից ու որոշել նրան այլ անձով փոխարինել: Սակայն, պարզվում է, գեներալների դժգոհությունը իշխանության վերնախավը չի կիսում:


Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Բաղրամյան 26-ում բավական գոհ են պաշտպանության նախարարի գործունեությունից, և նրա պաշտոնանկության հարցը փակված է: Վիգեն Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել նաև ապրիլից հետո, նախագահը մտադիր չէ առայժմ Վիգեն Սարգսյանին այլ նախարարություն տեղափոխելու, քանի որ պաշտպանության նախարարությունում իրականացվող բարեփոխումները Սերժ Սարգսյանի սրտով են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ